Հռոմի ստատուտի վավերացումը ցանկացած պետության համար իրավական ինքնիշխանության կորուստ է․ Կոսաչով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

e87359b876735f085efe2b38ccf71f50

ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումը ցանկացած պետության համար ոչ այլ ինչ է, քան իրավական ինքնիշխանության կորուստ, որն ինքնին նվաստացուցիչ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։

«Այդ պատճառով է, որ իսկապես ինքնիշխան պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Չինաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Իրանը և այլք, չեն միանում Միջազգային քրեական դատարանին»,-ասել է նա։

--00—ՅՄ