Արևմտյան որևէ երկիր պատրա՞ստ է մեզ պաշտպանել, կա՞ որևէ խոստում, որ փորձում են դուրս գալ ՀԱՊԿ-ից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Վերջին հինգ տարվա ընթացքում մենք մեր սուվերենությունը կորցրել ենք, մենք թույլ տվեցինք ընդգրկել մեզ Ռուսաստան-Արևմուտք այս առճակատման մեջ՝ բարձր գին վճարելով դրա համար, բարձր գին վճարեցին նաև մեր անմիտ և սին հույսերի համար՝ կարծելով, թե միջազգային հանրությունը կօգնի ու կփրկի։ Ես չեմ կարող լսել այդ անձին, բայց արդյո՞ք ստեղծվել է այլընտրանք, արևմտյան որևէ երկիր պատրա՞ստ է մեզ պաշտպանել, կա՞ որևէ խոստում, որ փորձում են դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդարադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին։

Նա նշեց, որ այսպիսի իրավիճակում՝ հրաժարվելով, այսպես կոչված, անվտանգային ճարտապետությունից ո՞ւր ենք գնում․ «Իսկ եթե ռեալ նայենք, ապա գնում ենք դեպի Թուրքիա և Ադրբեջան՝ ենթարկվելով այդ երկու պետություններին։ Ու ոնց հիմա այդ երկուսը որոշում են, թե ով է ապրելու Արցախում, այնպես էլ վաղը որոշելու են, թե ով է ապրելու Սյունիքում, իսկ հետո Երևանում»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ