Ավինյանին և իր տիկնոջը ԸԸՀ նախագահը դիմավորեց ծաղիկներով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

«Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը քիչ առաջ կնոջ և դստեր հետ ներկայացավ ընտրատեղամաս և կատարեց ընտրություն:

Ընտրատեղամասի նախագահ Անահիտ Ազիզյանը Ավինյանի տիկնոջը` Մարիամ Պահլավունուն, ծաղկեփունջ նվիրեց:

Հիշեցնենք, որ Անահիտ Ազիզյանը ժամանակին ընդդիմադիր էր,  ԿԸՀ կայքում նշված է իբրև  «Պատիվ ունեմ»-ի կողմից,  «Նիկոլ, դավաճան էր» վանկարկում, սակայն նրա հայացքներում, թերևս, ինչ-որ բան փոխվել է։

Մերի Մանուկյան

--00—ԼՀ