Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

աշ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավ-արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-16-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 17-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

--00—ԼՀ