Փաշինյանը երեկ նախընտրական ինտրիգները միտումնավոր ձևավորեց Մարությանի շուրջ, դեմ չեն, որ նա ընտրվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Երեկ երեկոյան Փաշինյանը հարցազրույց տվեց, շեշտը դրված էր Հայկ Մարությանի վրա, նրանք դեմ չեն, որ նա քաղաքապետ վերընտրվի։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ, Երևանի ավագանու թեկնածու Արթուր Սիմոնյանը։

«Երևանի ավագանու ընտրություններին 14 ուժ է մասնակցում, բայց Փաշինյանը խոսեց միայն Հայկ Մարությանի մասին՝ նախընտրական ինտրիգները ձևավորելով նրա շուրջ։ Այդ կերպ նա մեսիջ հղեց՝ եթե մեզ չեք սիրում, գնացեք, Մարությանին ընտրեք։ Հայկ Մարությանի թիմում մարդիկ են, ովքեր 2018-ին եղել են ավագանու կազմում, եթե նա ընտրվի, ավագանու կազմը կմնա նույնը»,-ավելացրեց նա։

 Անդրադառնալով իշխանության կողմից վարչական ռեսուրս կիրառելու մասին տեղեկություններին՝ Սիմոնյանը նշեց․ «Ականատես ենք լինում ՔՊ-ի հանրապետականացման պրոցեսին, լայնորեն վարչական ռեսուրս է կիրառվում, անցել են հին մեթոդներին։ Տեսնում են, որ չունեն 50 + 1 տոկոս աջակցություն, դիմում են վարչական ռեսուրսի կիրառման»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ