Ողջունում ենք նախաձեռնությունը, որը չի հակասում ՌԴ ջանքերին․ Զախարովան՝ Ֆրանսիայի օգնության մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

9d4556bcf1dac043632e5e8ba9fbfc14_M

Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ռուսաստանի ջանքերին։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Արցախին օգնելու հարցում Ֆրանսիայի նախաձեռնություններին։

«Որպես միջնորդական ջանքերի մի մաս՝ անհրաժեշտ է հաշվի առնել հակամարտող երկու կողմերի դիրքորոշումը: Առանց դրա, իրավիճակի կարգավորման հարցում առաջընթացի վրա հույս դնելն իմաստ չունի»,-ասել է նա:

--00—ՅՄ