Օֆշորային սեփականատերը վաճառում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը. գնորդը հայ գործարար է. Hetq.am

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

ft

Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերությունը (Chaarat Gold Holdings Limited, CGH) 55,4 մլն դոլարով վաճառում է հայաստանյան իր դուստր ձեռնարկությունը՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն, որը շահագործում է Կապանի լեռնահարստացման կոմբինատն ու Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։

 «CGH»-ը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն (ձեռքբերումից հետո անվանափոխվել է՝ դառնալով «Չաարատ Կապան») գնել էր 2019 թ. (գործընթացն սկսվել էր դեռ 2018-ի աշնանը) նախկին սեփականատիրոջ՝ ռուսական արմատներ ունեցող, սակայն օֆշորային Ջերսի կղզում գրանցված «Պոլիմետալ Ինթերնեյշնլի» հետ (Polymetal International plc) կնքված 55 մլն դոլարի գործարքի արդյունքում:

«Chaarat Gold Holdings»-ի այն ժամանակվա գլխավոր տնօրեն Արտյոմ Վոլինեցը «Հետքին», մասնավորապես, ասել էր. «Կապանը հրաշալի հանքավայր է, ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք ձեռք բերել եւ զարգացնել»:

Օֆշորային «Chaarat Gold Holdings Limited»-ը «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի անմիջական սեփականատերը չէ: Հայկական ընկերության 100 տոկոսի բաժնետերը Կիպրոսում գրանցված «Chaarat Gold International Limited»-ն է, որն իր հերթին պատկանում է «CGH»-ին:

«CGH»-ի 45,78 տոկոսի սեփականատերը մեկ այլ օֆշորում՝ Բերմուդյան Կղզիներում գրանցված «Labro Investments Limited»-ն է, որի տերը Շվեդիայի քաղաքացի Մարտին Անդերսոնն է: Արդյունքում հենց Անդերսոնն է «Չաարատ Կապանի» ամենախոշոր իրական սեփականատերը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԱՊ