Մրգավետ - Արևշատ ճանապարհի կամուրջը ժամանակավորապես փակ է. այն հնարավոր է շրջանցել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

0an

Տ-2-21 Հ-8 /Մրգավետ/ - Արևշատ (Տ-2-25) մարզային նշանակության ավտոճանապարհի կմ4+200 կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կամուրջը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ տեղի է ունեցել երթևեկության սխեմայի փոփոխություն։

Կամուրջը հնարավոր է շրջանցել Մրգավետ-Բյուրավան-Նշավան-Արևշատ ճանապարհով։ Հիմնադրամից կոչ են անում վարորդներին լինել ուշադիր և հետևել ճանապարհային նշաններին։

--00--ԼՀ