Այսօր կկայանա Գամպերի գավաթի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

մար

Օգոստոսի 8-ին Ժոան Գամպերի գավաթի շրջանակում «Բարսելոնան» կհանդիպի «Տոտենհեմի» հետ: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

«Կամպ Նոուի» վերակառուցման պատճառով խաղը կկայանա օլիմպիական մարզադաշտում։

Սա կլինի կատալոնական ակումբի նախամրցաշրջանային վերջին հանդիպումը՝ օգոստոսի 13-ին կայանալիք «Խետաֆեի» հետ Լա լիգայի 1-ին տուրի արտագնա խաղից առաջ։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

--00—ԼՀ