Առաջիկայում կձեռնարկվեն քայլեր, որոնք կբարձրացնեն զինվորների մարտական պատրաստության աստիճանը․նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news

Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի՝ ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության արդյունքները» օրակարգով։

Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերն անչափ կարևոր են զինված ուժերի մարտունակության ամրապնդման գործում։ Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ

արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր և առաջիկայում ևս կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես կբարձրացնեն զինծառայողների մարտական պատրաստության աստիճանը:

Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների զեկույցներից հետո պաշտպանության նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ։

--00—ՅՄ