ՀՀ և ՌԴ քաղաքացիները փորձել են Վրաստան չհայտարարագրված ոսկյա զարդեր ներմուծել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24news

ոսկի1

Վրաց-թուրքական «Սարփի» և վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսային անցակետերում օրենքի խախտման 2 դեպք է կանխվել, փոխանցում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Հայտնում է Aliq.ge-ն։

Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կասկածելի ուղեբեռի մանրամասն զննության արդյունքում մաքսային ծառայողները հայտնաբերել են 40 հազար 872 լարի 49 թեթրիի չհայտարարագրված ոսկյա զարդեր (ընդհանուր քաշը՝ 406,8 գրամ)։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ