ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24news

Screenshot_12

Հունիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության ղեկավար Ռոբերտ Նիկոլսոնի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Հանդիպմանը ներկա էր նաև կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին դեսպան, Կանզաս նահանգի նախկին նահանգապետ Սեմ Բրաունբեքը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկաներին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրմանը։

Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին։

Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է նաև պատվիրակության անդամների հարցերին։

--00—ՅՄ