Դավաճանն իր պատգամավորներին օգտագործում է նույն նպատակով, ինչ հռոմեացիք՝ քսիլոսպոնգիումը․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Armen-Ashotyan-12

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հին Հռոմում սելֆիի ձողիկ չկար։ Բայց կար այս մի փայտիկը, որ կոչվում էր քսիլոսպոնգիում։

հյնգհ

Փայտիկն այս, կուլտուրական ասած, անձնական հիգիենայի պարագա էր։ Կարող եք պատկերացնել թե ինչ նպատակներով էին օգտագործում այն հռոմեացիները։

Սա ինչու՞ հիշեցի։

Դավադիր սրիկայի արցախուրաց հայտարարություններին սատարող պատգամավորները նրա համար ոչ ուսապարկ են, ոչ դուխով գլխարկ, ոչ էլ սելֆիի ձող։

Պետության ու ազգի հանդեպ նրա գործած մեղքերից հետո դավաճանն իր պատգամավորներին օգտագործում է նույն նպատակով, ինչ հռոմեացիք՝ քսիլոսպոնգիումը. փորձում է մաքրել սեփական կեղտերը»։

--00—ՅՄ