Նիկոլն անգամ իր համար ճղվող Ալենին չխնայեց, մյուս ՔՊ-ականները հերթի մեջ են. Կարեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

«Հանրային ռադիոյի» գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հրապարակային հոդվածը, որով նա իր անհամաձայնությունն էր հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 31-ի հարցազրույցին, միակ կարծիքը չէ պետական համակարգում, որ հակասում է կառավարության պաշտոնական քաղաքականությանը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Շատ կան մարդիկ պետական համակարգում, որոնք համաձայն չեն Փաշինյանի վարած քաղաքականության հետ։ Եթե ուշադիր հետևենք, թե ում են երկու ամսով կալանավորում, ում չեն կալանավորում, ինչ գործընթացներ են տեղի ունենում, կարելի է ասել, որ առայժմ խուլ, խոհանոցային մակարդակով կան լուրջ տարաձայնություններ։ Այդ թվում և ՔՊ-ում կան անհամաձայնություններ», - նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ