Լուսադեմին կրակոցներն ահավոր էին, խփում էին ոսկու հանքին, հիմա էլ կուտակված են. Հակոբ Ավետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ հիմա սահմանին հարաբերական անդորր է տիրում, սակայն այն, ինչ տեղի ունեցավ առավոտյան ժամերին շատ ահավոր էր, որովհետև այն համարյա պատերազմ էր դիտարկվում։

Նա նշեց, որ ամենաշատը թիրախավորված է ոսկու հանքը․ «Եթե մի տեղ կոնկրետ թիրախավորել են, ուրեմն այդ տարածքի հետ կապված նպատակ ունեն։ Մեր տղաներն էլ իրենց ձիգ են պահել, կարողացել են կանխել այդ ամենը։ Պարզապես այս շարունակական երևույթը ժողովրդի շրջանում մեծ խնդիր է առաջացնում՝ առանց այդ էլ մարդիկ երկմտում են՝ լքեն տարածքը, թե մնան»,-ասաց նա՝ ընդգծելով, որ տարհանում չի եղել, փորձել են խուսափել խուճապից, ծայրահեղ դեպքում նոր կիրականացվեր տարհանումը։

Ավետյանը հավելեց, որ ադրբեջանցիների զորքի քանակը սովորականից ավելի շատ է․ «Եվ դա ոչ թե պաշտպանվելու համար է, այլ ինչ-որ գործողության պատրաստում։ Հենց այդ կուտակումներին էլ մեր կողմից պետք է համապատասխան պատրաստվածություն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ