Արցախում մայիսի 1-3-ը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

344338309_766886968327819_2809686053621772705_n

Արցախի Հանրապետության տարածքում մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամին հարավ-արևելյան` վայրկյանում 7-9 մ/վ արագությամբ։

Մայիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

--00—ՅՄ