Այսօր Արցախի առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

քամի

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր  ապրիլի 15-ին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Միաժամանակ կդիտվի փոփոխական ամպամածություն։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 15-ին կտատանվի 12-16, իսկ ապրիլի 16-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանի սահմանում։

--00—ՅՄ