Բուդապեշտում առաջին անգամ Ցեղասպանությանը նվիրված միջոցառում է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1109473

Բուդապեշտի Բելվառոշ թաղամասի Սուրբ Միխա եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկո։

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո սա Հունգարիայում անցկացված առաջին նմանատիպ միջոցառումն էր։

Միջոցառմանը մասնակցում էին Հունգարիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, Հունգարիայի խորհրդարանի և ակադեմիական շրջանակների, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել Գեղարդ երգչախմբի համերգը՝ եվրոպական և հայկական միջնադարյան հոգևոր ստեղծագործությունների կատարումներով։

--00—ՅՄ