Կիպրոսի կոմունիստական կուսակցությունը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Կիպրոսի Հանրապետության կոմունիստական «Աշխատավորների առաջադիմական կուսակցությունը»՝ (AKEL) Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ։

Կուսակցությունը կոչ արել ժամանակակից աշխարհի բոլոր երկրներին և հատկապես Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Հարավգի» թերթի հրապարակված վերոհիշյալ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ցեղասպանությունը սև բիծ է պատմության էջերում»։ «AKEL»-ը իր զորակցությունն է հայտնել ողջ աշխարհի, ինչպես նաև Կիպրոսում բնակվող հայերին։                                                                                            

Նշենք, որ Կիպրոսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1982-ին։

--00—ԼՄ