Անդրանիկ Քոչարյանի վերջին շանսը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

անդո

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ «2020 թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահն է, առաջարկում է մեկ անգամ եւս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը եւ նման նախագիծ է դրել շրջանառության մեջ։ «ԱԺ քննիչ հանձնաժողովը տարբեր գերատեսչություններից պահանջել եւ ստացել է բազմաքանակ փաստաթղթեր, որոնք մանրամասն ուսումնասիրելուց հետո անցել է հրավիրյալներին լսելու փուլին»,- նշված է հիմնավորման մեջ։

Հիշեցնենք, որ անցած տարվա փետրվարի սկզբներին ձեւավորված հանձնաժողովի գործունեության ժամկետը մեկ անգամ երկարաձգվել է հոկտեմբերին։ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, 6 ամիս է, որը կարող է 2 անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ ԱԺ որոշմամբ երկարաձգվել, մինչեւ վեցական ամսով: Այսինքն, սա վերջին անգամ է, որ ժամկետը երկարաձգվում է` այլեւս նման իրավունք չի լինի:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ