Սամվել Շահրամանյանն ընդունել է Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Ս

«Հրապարակի»-ի աղբյուրները հայտնում են, որ երկար մտորումներից հետո Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու եւ ցուցմունք տալու առաջարկը։ 

44-օրյա պատերազմի օրերին Արցախի ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Շահրամանյանին հրավիրելով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողով, հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր․«Սամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ ավելի ճիշտ էր»: Քոչարյանն ասել էր, որ հանձնաժողովը դեռ մեկ ամիս ունի մինչեւ լիազորությունների ավարտը եւ իրենք մտադիր են Սամվել Շահրամանյանին հրավիրել, որ գա եւ պատասխանի իրենց հարցերին։

Ըստ կայքի աղբյուրի՝ Սամվել Շահրամանյանն՝ ի սկզբանե որոշել էր չգնալ՝ հաշվի առնելով Ա. Քոչարյանի՝ իր հասցեին արված հայտարարությունները։ 

«Շահրամանյանը երկար է մտածել քննիչ հանձնաժողով գնալու-չգնալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրանիկ Քոչարյանը բազմիցս ոչ կոռեկտ է արտահայտվել, մի քանի անգամ հրապարակային վրավորական արտահայտություններ է հնչեցրել իր հասցեին։ Սակայն կարեւորելով նման հնչեղություն ունեցող գործի իրական բացահայտումները, որին կարող է ինքը նպաստել՝ համաձայնվել է նոյեմբերի 24-ին գնալ քննիչ հանձնաժողով, 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում ունեցած բոլոր տեղեկությունները լիարժեք տրամադրել հանձնաժողովին»,-ասել է աղբյուրը։

 

--00—ԱՊ