Գառնիի հացատնից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

նկար

Մարտի 14-ին՝ ժամը 19։29-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Նարեկացի փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել: 

Դեպքի վայր է մեկնել Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին, մարվել՝ 20:20-ին: Այրվել են հացատան տանիքի (մոտ 17 քմ) փայտե կառուցատարրերը։

--00—ԼՄ