Հայաստանի երիտասարդ մարմնամարզիկները հավաքի են մեկնում Թբիլիսի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

sport

Հայաստանի երիտասարդ մարմնամարզիկները ուսումնամարզական հավաքի են մեկնում Թբիլիսի:

Սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամները Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ուսումնամարզական հավաք կանցկացնեն մարտի 11-25-ը: Հավաքից անմիջապես հետո մարզիկները կմեկնեն Թուրքիայի Անթալիա քաղաք՝ մասնակցելու մարտի 29-ից ապրիլի 2-ը կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական 2- րդ առաջնությանը:

Հայաստանի հավաքականի կազմում են Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Մարիետա Բուչախչյանը: Մարզիչներն են Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի առաջնությունում հանդես կգա մրցավարի կարգավիճակում:

--00—ՍՊ