ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա ԼՂ տարածքում չկան․ Ադրբեջանը կրկին կեղծ լուրեր է տարածում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

78873cda-fdb4-4948-9cbf-9cd615b6bf82.jpg

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ այդ տեղեկությունները կեղծ են և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան:

--00—ԶՀ