Ադրբեջանն ապատեղեկատվությունն է տարածել՝ իբրև հայկական կողմը գիշերը կրակել է իր դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

սահման

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան  ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ Արցախում ադրբեջանական ԶՈւ դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող: Փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայան Մայոր Դավիթ Վալերիի Դանիելյան Լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյան: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում։

--00—ԼՄ