Քյարամյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է անդրազգային բնույթի հանցագործությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

քյարամյան

Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին։

Կողմերն անդրադարձել են անդրազգային բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում գործադրվող համատեղ ջանքերին, այս ոլորտում երկկողմ գործակցության ավելի ճկուն կառուցակարգերի կիրառման հնարավորություններին։

Քննարկվել են նաև երկու երկրների քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվության բարձրացման հնարավորությունները։ 

--00—ՍՊ