Բանակցողին է պետք փոխել, իր դիմաց նստած Ալիևը նրան կեղտոտ լաթի ու հարբեցողի հետ է համեմատում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Բանակցողին է պետք փոխել, իր դիմաց նստած Ալիևը նրան կեղտոտ լաթի ու հարբեցողի հետ է համեմատում։ Այս մասին «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Իրականության մեջ մենք Ադրբեջանի հետ չենք բանակցել, բանակցել ենք միջնորդների հետ, որովհետև ադրբեջանցիների հետ բանակցելու բան չունենք։ Նրանք ուզում են, որ ամբողջն իրենցը լինի»,-ասաց Սարգսյանը՝ հարցնելով, թե ինչպե՞ս պետք է միջնորդները վերաբերվեն աջ ու ձախ թռչող մարդուն․ «Նա մեկ Պրագա է, մեկ Մոսկվա»։

Սարգսյանի խոսքերով, վերոնշյալը փոխլրացման քաղաքականություն չէ, այլ ճնշման ազդեցությունից կարծիքի փոփոխություն է։

ՀՀ երրորդ նախագահը ևս մեկ անգամ կրկնեց, որ մնում է իր կարծիքին՝ բանակցողին է պետք փոխել։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ