ՔՊ-ի ներսում խուլ դժգոհությունը դուրս է գալիս ջրի երես, և այդ մասին Նիկոլը լավ գիտի․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Capture

«Իրավունք». «Վերջին շրջանում Նիկոլի դիրքերը սասանվել են հենց իր կուսակցության ու աջակիցների շրջանում: ՔՊ-ի տեղական գրասենյակներում արդեն բացեիբաց հայտնվում է դժգոհություն Նիկոլի թրքասեր կեցվածքի վերաբերյալ: Տեղական կառույցների ՔՊ-ականները, այսպես կոչված, կուսակցական շարքերը որեւէ օգուտ իրենց իշխանությունից չեն ստացել, դրա փոխարեն առավոտից իրիկուն նրանք լսում են իրենց շրջապատի կողմից վիրավորանքներ, ծաղրանք եւ անգամ անեծքներ:

«Ինձ իմ շրջապատում ասում են թուրք ու ասում են, որ ես իրավունք չունեմ դրանից վիրավորվելու, քանի որ իմ ղեկավարն էլ է ասել, որ դա վիրավորական չէ: Երկրաշարժի ժամանակ օգնություն տանելն ու Արոյի՝ Անկարայում թուրքերի հետ պաչպչվելը իսկապես զզվանք է առաջացնում»,-մեզ հետ զրույցում ասում է շարքային ՔՊ-ականը, ում անունը, բնականաբար, չենք նշում:

Մեկ այլ շարքային ՔՊ-ական նույնպես վրդովված ասում է, թե՝ «Իրենք միլիոններ գռփեն, իսկ մենք առավոտից իրիկուն թուքումուր ուտենք, ինչիս է պետք, մեզ բոլորիս թուրք սարքեցին: Մարդ ամաչում է իր ընկերների կամ հարեւանների աչքին երեւալ: Հիմա ՔՊ-ից դուրս չեմ գա, որովհետեւ վախենում եմ հետապնդումներից, բայց ընտրությունների ժամանակ էս թուրքերին ձայն չեմ տալու»:

Մի խոսքով, ՔՊ-ի ներսում խուլ դժգոհությունը կամաց-կամաց դուրս է գալիս ջրի երես, եւ այդ մասին Նիկոլը լավ գիտի: Գիտեն նաեւ ՔՊ-ի վերնախավում նստածները, որոնք հենց այն գռփողներն են, ում մասին խոսում է շարքային ՔՊ-ականը:

Սակայն հասկանալի է, որ Նիկոլը իր թրքասիրությունը չի փոխելու, այլ բան է, որ հիմիկվանից փորձում է բռնապետական մեթոդներով պահպանել իշխանությունը, խեղդելով մամուլին, ընդդիմադիր կուսակցություններին ու գործիչներին: Սակայն նա էլ է հասկանում, որ ոստիկանական մահակներով իշխանությունը երկար չես պահի, առավելեւս, որ ոստիկանությունը ցույց տվեց, որ քիչ թե շատ լուրջ ուժի դեպքում ոստիկանները պատրաստ չեն զոհաբերել իրենց կյանքը, առողջությունը եւ անգամ գույքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00—ՅՄ