Փրկարարները մարել են ավտոմեքենայի հրդեհը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

նգն

Փետրվարի 15-ին, ժամը 19։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

փծ

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:46-ին: Այրվել է «Volkswagen Golf 4» մակնիշի ավտոմեքենան:
 

--00—ՍՊ