ՆԳՆ-ում կներկայացվեն «Երկրաշարժի համակողմանի կառավարման» տարբեր երկրների փորձերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

նգն

Եվրամիության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում տեղի է ունեցել «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի 2-րդ պլանավորման կոնֆերանսը։ Հաղորդում են Ներքին գործերի նախարարությունից։

Ծրագրի շրջանակներում այս տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսվում է անցկացնել փրկարարական դաշտային վարժանք, որին կմասնակցեն «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (INSARAG) տարբեր երկրների արտաքին որակավորում ունեցող քաղաքային որոնողափրկարարական թիմերը։ Վարժանքի իրականացման նպատակը երկրի արձագանքման կարողությունների ուժեղացումն է։ Մայիս ամսին նույն թեմայով նախատեսվում է անցկացնել հրամանատարաշտաբային վարժանք, իսկ հուլիսին՝ դաշտային վարժանքի պլանավորման վերջին կոնֆերանսը:

Մարտի 29-31-ը «HOPE» ծրագրի շրջանակներում Երևանում մեկնարկել է վարժանքի հիմնական պլանավորման կոնֆերանսը, որին մասնակցում են ՆԳՆ փրկարար ծառայության, կոնսորցիումի անդամ բոլոր կառույցների՝ Չեռնոգորիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի, Ֆրանսիայի Երկրաբանության ինստիտուտի, Կիպրոսի Եվրոպական համալսարանի ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպայի Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) ծրագրի արդյունավետ իրականացման պատասխանատուն։

նգն

Եվրամիության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում տեղի է ունեցել «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի 2-րդ պլանավորման կոնֆերանսը

ՆԳ նախարարության փրկարար ծառայությունը հանդիսանում է ընդհանուր միջոցառման պլանավորման, կազմակերպման և իրականացման հյուրընկալող կողմ, իսկ ծրագրի համակարգումն իրականացվում է Կիպրոսի եվրոպական համալսարանի ներակայացուցիչների կողմից։

Մեկնարկին բացման խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, Եվրոպայի Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) ծրագրի համակարգող պատասխանատու Մարիանջելա Պելիչիան և նախագծի ղեկավար Եվանգելոս Կատսարոսը։

Ողջունելով ներկաներին, ՓԾ տնօերնի տեղակալը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և համակարգող կողմի ներկայցուցիչներին միջոցառման իրականացման համար և վստահություն հայտնեց, որ միջոցառումն իր արդյունքները կունենա աղետներին դիմակայելու գործում։

Ըստ օրակարգի եռօրյա կոնֆերանսի ընթացքում նախատեսվում է անցկացնել առաջին արձագանքողների առողջության, անվտանգության և հոգեբանական աջակցության վերաբերյալ թրեյնինգ, որտեղ մասնակիցները կներկայացնեն իրենց երկրների փորձը։ Կոնֆերանսի 2-րդ և 3-րդ փուլերում նախատեսվում է իրականացնել հոկտեմբեր ամսին կայանալիք համատեղ դաշտային վարժանքի սցենարի քննարկում, ինչպես նաև՝ հիմնական կողմերի ներգրավմամբ միջոցառումների կազմակերպման, պլանավորման և գործողությունների ծավալման տեղամասերի քարտեզագրման աշխատանքներ։ Ավարտին նախատեսվում է նաև PPRD EAST III ծրագրի հետ համագործակցություն՝ ներառյալ տվյալների տարածման միջոցների և արշավների որոշում ու կազմակերպում։

--00—ՍՊ