Կիևը շարունակում է Վրաստանին Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ներքաշելու փորձերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

photo_2023-02-11_23-31-10

Կիևը շարունակում է Վրաստանին Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ներքաշելու փորձերը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

«Մենք ուղղակիորեն լսել ենք Ուկրաինայի իշխանությունների հայտարարություններն այս թեմայով։ Նրանց նպատակը «երկրորդ ճակատ» բացելն էր»:

Նա ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինայի կողմից բազմաթիվ սադրանքները չեն դադարում։

--00—ՅՄ