ՊՆ-ում հերքում են լուրը, թե Սուրեն Պապիկյանն առաջիկա օրերին հրաժարական կտա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

suren-papikyan5-e1662125102780

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հերքում են մամուլում տարածված տեղեկատվությունը, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջիկայում հրաժարական է տալու և անցնելու է դիվանագիտական աշխատանքի:

Պաշտպանության նախարարության աղբյուրը «Արմենպրես»-ին փոխանցեց, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում:

«Իրավունք» օրաթերթը փետրվարի 10-ին տեղեկատվություն է հրապարակել, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջիկա օրերին հրաժարական կտա և կանցնի դիվանագիտական աշխատանքի:

--00—ՅՄ