ՊԵԿ-ից հերքում են Ռուստամ Բադասյանի հրաժարականի մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

f9cd7e2895e3ec18c6e7fbd96743550e_M

Լրատվամիջոցներով շրջանառվող այն տեղեկությունը, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հրաժարական է պատրաստվում տալ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին 24News-ին հայտնեց ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը։

«Տեղեկատվությունը վերջին օրերին շրջանառության մեջ է դրվել, սակայն որևէ աղերս չունի իրականության հետ։

ՊԵԿ-ում առկա է բարեփոխումների լայն օրակարգ, որով էլ զբաղված է ՊԵԿ նախագահը», - նշեց նա։

--00—ՅՄ