ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Հունվարի 27-ին Ադրբեջանից Հայաստանին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացնելու համար դատագենետիկական փորձաքննություն է նշանակվել նույն օրը, նույնականացման գործընթացը շարունակվում է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը: Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ սեպտեմբերյան բախումներից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ