Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է հայ հոգևորականների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

ff217884-03c3-409a-bb04-2bccd0382955.jpg

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ընդունել է այդ երկրում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Պողոս Լևոն Զեքիյանին և հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Աբրահամ Ֆըրաթին, գրում է Ermenihaber.am-ը։

Հանդիպման մասին թուրք նախարարը լսարանին հայտնել է Twitter միկրոբլոգի իր էջում արած գրառմամբ։ Սուլեյման Սոյլուն իր գրառման մեջ նշել է, որ արժեքավոր զրույց է ունեցել վերոհիշյալ հոգևորականների հետ, ինչի համար և հայտնել է շնորհակալություն։

--00—ԶՀ