Մինչև հունվարի 16-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

աշուն
Հանրապետության տարածքում`

Հունվարի 11-ի ցերեկը, 12-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հանրապետության մյուս շրջաններում հունվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-16-ը ողջ հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաննեում՝ 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

--00—ԼՄ