Բռնապետական Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կոչերով հնարավոր է կանգնեցնել․ Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

74fcd9815a13e4700d66f62a630957f8_1671025132

44-օրյա պատերազմի ընթացքում ևս բազմաթիվ կոչեր են հնչել, բայց դա չի խանգարել, որ Ադրբեջանը շարունակի ռազմական հանցագործություններ կատարել։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Բռնապետական Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կոչերով հնարավոր է կանգնեցնել։ Բռնապետությունն ու Ալիևի հանցագործ ռեժիմը պետք է պատժվի։ Վերջակետ»,-գրել է նա։

--00—ՅՄ