Արցախում իրավիճակը կայուն վատանում է, սակայն դիմադրության և պայքարի ռեսուրսը չի սպառվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

20.thumb__1601184838

Ադրբեջանը հնարավոր բոլոր միջազգային հարթակներում ֆոն է ստեղծում, թե իրականում Արցախում շրջափակում չկա և սահմանափակված է միայն հանքարդյունաբերական ընկերությունների շարժերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանն այս ամենը դրսում ամրապնդելու համար, տարբեր միջազգային ալիքներով տարածում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաների, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության շարասյունների սահմանափակ շարժերը։

Ռուսական խաղաղապահ առաքելությունն իր զորքերի մատակարարումն է իրականացնում, Կարմիր Խաչն իր միջազգային մանդատից բխող գործառույթներ, մի քանի անգամ էլ ծայրահեղ ծանր հիվանդների շարժ է եղել։

Ադրբեջանը կոտրելով հումանիտար ճգնաժամի ֆոնը՝ ագրեսիվ քաղաքական պահանջներ է առաջ քաշում, ինչին մինչ այս պահն Արցախը համարժեք հակազդել է։

Ճնշումներն աճում են, Արցախում իրավիճակը կայուն վատանում է, սակայն դիմադրության և պայքարի ռեսուրսը չի սպառվել»։

--00—ՅՄ