Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել, փրկարարները տարհանել են 9 բնակչի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Հրդեն Երևան

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։48-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:33-ին: Այրվել է մոտ 30 խմ կուտակած վառելափայտ: Փրկարարները տարհանել են 9 բնակչի:

--00—ԼՄ