Արմավիրի մարզպետը ծանոթացել է հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

մարզպետ

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արմավիր գյուղի «Պռոշյան գինու-կոնյակի գործարանի» մասնաճյուղ, ծանոթացել հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

Մարզպետը եղել է նաև «Արմավիր» բժշկական կենտրոնում, ուր տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է գործարանի չորս աշխատակից:

Բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում Համբարձում Մաթևոսյանին զեկուցվել է, որ իրականացվել են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ և պացիենտներին նախապատրաստում են՝ տեղափոխելու Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Արմավիր

--00--ԱԹ