Արցախցի պատգամավորներին ևս թույլ չեն տալիս անցակետից առաջ գնալ․ խաղաղապահները հրաման ունեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

բ

Արցախի Ազգայի ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին և համանուն կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանին ռուս խաղաղապահների առաջին անցակետում կանգնեցրել ու թույլ չեն տվել առաջ գնալ։ Տեղեկությունը 24News-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց Դավիթ Գալստյանը։

Արցախցի գործիչները գնալիս են եղել Հայաստանը Արցախին կապող ճանապարհի այն հատվածը, որն առավոտվանից փակել են, այսպես կոչված, «ադրբեջանցի բնապահպանները»․ վերջիններս վրաններ են արդեն տեղադրել։

Գալստյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ զբաղված է, ավելի ուշ կխոսի։ Ճանապարհով երթևեկությունը կանգնեցվել է ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավարության հրահանգով։

Ինչպես ավելի վաղ 24News-ին ասել էր Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը, խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ ճանապարհը կրկին բացելու համար։

--00—ԱՊ