Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

,

Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, դեկտեմբերի 11-ին մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 16 երկիր: Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ Նարեն հանդես կգա 15 համարի ներքո: Նա կկատարի Dance ստեղծագործությունը:

Մրցույթի առցանց  քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 9-ից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցին  www.junioreurovision.tv  կայքի միջոցով:

Քվերակությունն ավարտվեց դեկտեմբերի 11-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:

Քվեարկության համար կտրվի 15 րոպե: Քվեարկության ավարտից հետո քվեարկողի ձայնը կուղարկվի քվեարկությունը վերահսկող թիմին, որը ստացված բոլոր ձայները կվերածի միավորների: Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքին կավելացվեն նաև ժյուրիի ձայները:

Հայաստանի ներկայացուցիչ Նարեի օգտին կարող են քվեարկել նաև Հայաստանում բնակվող երաժշտասերները:

--00--ԱՀ