«Երազ» թաղամասի նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցն ընկել, մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

11

Նոյեմբերի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմանում շտապօգնության «Արաբկիրի» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/4 հասցեում գտնվող նոր կառուցվող թաղամաս, որտեղ նորակառույց շենքում հայտնաբերել են դի, գրում է  shamshyan.com-ը։

Պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզում հաշվառված 64-ամյա Հուսիկ Խաչատրյանն է։ Ըստ նախնական տեղեկության՝ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմանում, նշված հասցեում նորակառույց շենքի 5-րդ հարկում մաքրման աշխատանքներ կատարելիս, ջեռուցման հորանից վայր է ընկել և մահացել։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ աղբյուրի՝ մահացած Հ․ Խաչատրյանն աշխատում էր «Ժորժիկ Սարգսյան» ԱՁ-ում։ 

--00—ԼՄ

Տեսանյութեր