Քահանա ձեռնադրված սարկավագներն անվանակոչվել են հայրենիքի համար ընկած 5 հայորդիների անուններով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող սարկավագներից հինգը քահանայության կոչվեց: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը օծեց ձեռնադրվողներին և անվանակոչեց Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի համար ընկած հինգ հայորդիների անուններով՝ Հարություն, Դավիթ, Նարեկ, Վահրամ, Աբգար:

--00--ԱՀ