Խստորեն դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի պահվածքը Եկեղեցու դեմ․ Գևորգ քահանա Կրտիկաշյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

քահանա

Վերջին օրերին հետևելով ՀՀ-ում ընտրական քարոզարշավին, լսելով Հայոց Եկեղեցու դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանիրավի մեղադրանքները, ուղղված Հայոց դարավոր եկեղեցու և հոգևորականների դեմ՝ մտահոգվում ենք և խստորեն դատապարտում նման պահվածքը և տվյալ անձին, հորդորելով Հայոց եկեղեցու հավատավոր ժողովրդին հեռու մնալ նման Հայրենիքի և եկեղեցու արժեքը չիմացող մարդկանցից և գնալ հայրենաշեն և եկեղեցասեր ճանապարհով քայլող մարդկանց հետևից և կատարել ճիշտ ընտրություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ եկեղեցու Արմավիրի թեմի Գայի Սուրբ Նշան եկեղեցու  հոգևոր հովիվ Տ. Գևորգ քահանա Կրտիկաշյանը:

Նա նաև մեջբերել է Անդրանիկ Զորավարի հայտնի խոսքը. «Երբ իրիկունը գլուխներդ բարձին դնեք, որ քնանաք՝ մի քիչ մտածեք ձեր ազգի մասին…»:

--00—ՄՀ