Ընդգծվել է ԱՄՆ հանձառությունը Հայաստանի իրավապահ համակարգի բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

315610326_497861292375991_964561325910674133_n (1).jpg

Անցյալ շաբաթ հայ իրավապահները հյուրընկալել են ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի ղեկավար Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ ոստիկանության, պարեկային ծառայության, ոստիկանության կրթահամալիրի պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև շրջայցեր կատարվեցին Երևանի, Շիրակի և Լոռու մարզային գրասենյակներում։ Հանդիպումների ընթացքում ընդգծվեց Միացյալ Նահանգների հանձառությունը Հայաստանի իրավապահ բարեփոխումներին, մասնավորապես՝ հասարակությանը ծառայող պարեկային ոստիկանությանն աջակցելու միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։

--00—ԶՀ