Վանաձորում՝ ավտոտնակներից մեկում, հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

դի

Հոկտեմբերի 23-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15․50-ի սահմանում Վանաձորի շտապօգնության կայանից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սուխումի փողոց, որտեղ շենքերից մեկի հարևանությամբ գտնվող ավտոտնակում հայտնաբերել են տղամարդու դի, գրում է shamshyan.com -ը։ 

Ըստ աղբյուրի՝ մահացածը Վանաձորի բնակիչ, 42-ամյա Երվանդ Խ․-ն էր։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի աջ կողմի շրջանում առկա է վնասվածք։  

Աղբյուրը նաև հայտնում է, որ զննությամբ դիակի ձախ կողմում, ծնկի կողքին ընկած, հայտնաբերվել է փայտե ինքնաշեն ատրճանակի նմանվող առարկա։  

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։  Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

--00—ԼՄ