Էջմիածնի տներից մեկի տանիքում և խորդանոցում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 06:39-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղուկասյան փողոցի տներից մեկի տանիքում և խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին: Այրվել են խորդանոցը (մոտ 20 քմ) և տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ):

--00—ԼՄ