Հրդեհ՝ Էջմիածի բնակարաններից մեկում. ամուսինը մահացել է, կինը՝ հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

նկար

Հունվարի 11-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրշեջ-փրկարարական ջոկատը կանչով մեկնել է Նար-Դոսի փողոցի 1-ին շենքի 22 բնակարան, որտեղ հայտնաբերել են մահացած և վիրավոր քաղաքացիների, գրում է shamshyan.com-ը:

նկար

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02։20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, կրակ է բռնկվել նշված տան ննջասենյակում, ինչի հետևանքով 86-ամյա Գեորգի Մամիկոնյանը մահճակալում պառկած մահացել է, իսկ նույն տան բնակիչ, 84-ամյա Սվետլանա Խաչատրյանը «ծխից թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրը նաև հայտնում է, որ մահացածն ու հիվանդանոց տեղափոխվածը ամուսիններ են։ 

նկար

--00—ԼՄ