Ներքին Հանդում գիշերն անցել է առանց ադրբեջանական կողմի կրակոցների

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News           

օօ

Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդում գիշերն անցել է առանց ադրբեջանական կողմի կրակոցների, դիրքերի ուղղությամբ նույնպես հանգիստ է։ Այս մասին 24News-ին ասաց վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

Ըստ գյուղապետի՝ իրավիճակը հանգիստ է, սակայն կանայք ու երեխաները շարունակում են մնալ տարհանված։

ՀՀ պաշտպանության նախարարության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ